Մենք պետք է ստեղծենք ուժեղ բանակ․ Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր իր առանձնատան բակում հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչների հետ։
Կարապետյանն անդրադարձել է 300 հազար աշխատատեղ ստեղծելու ծրագրին՝ այն կապելով երկրի անվտանգության և տնտեսական զարգացման հետ։
Ըստ նրա՝ առանց ուժեղ տնտեսության հնարավոր չէ ունենալ ուժեղ բանակ և անվտանգ պետություն։
«Սուտ բառերով, սուտ խոստումներով անվտանգություն չի զարգանում։ Մենք պետք է ստեղծենք ուժեղ բանակ, բայց ուժեղ բանակն առանց գումարի անհնար է ստեղծել։ Որպեսզի ունենանք վստահելիություն, մարդիկ վստահ լինեն, որ ոչ մի արտաքին վտանգ չկա, որպեսզի մենք հանգիստ պայքարենք ներքին վտանգների դեմ, քանի որ այս կառավարությունը ինչքան արտաքին վտանգ է բերել մեր երկրի գլխին, հինգ անգամ ավելի շատ ներքին վտանգներն են։ Ամբողջ հասարակությունը ներսից քայքայվում է»,-ասել է Կարապետյանը։
Նա նաև հայտարարել է, որ փոքր բիզնեսը պետք է ազատվի հարկերից, որպեսզի մարդիկ կարողանան զարգացնել ընտանեկան բիզնեսներն ու գյուղատնտեսությունը։


