Մենք պատրաստ ենք նաև հետագայում զարգացնել համագործակցությունը մեր հայ գործընկերների հետ ԵԱՏՄ շրջանակում. Կոպիրկին
Մենք պատրաստ ենք նաև հետագայում զարգացնել համագործակցությունը մեր հայ գործընկերների հետ ԵԱՏՄ շրջանակում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրման 81-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։
Մենք գնահատում ենք այն փոխգործակցությունը, որ կա ՀՀ–ի և ՌԴ–ի միջև ԵԱՏՄ շրջանակում։ Մասնակցությունը ԵԱՏՄ–ին մեր երկրներին բարգավաճում է բերում»,– պատասխանելով ArmeniaSputnik–ի հարցին ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպանը։
Կոպիրկինը հույս ունի, որ Հայաստանի ԱԳ նախարարի վերջին այցը Մոսկվա խթան կհաղորդի երկկողմ համագործակցությանը։