երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մենք ի՞նչ գիտենք, վարչապետը SMS-ն ուղարկել է որպես կուսակցական գործընկե՞ր, թե՞ որպես վարչապետ. Առուշանյան

Մենք ի՞նչ գիտենք, վարչապետը SMS-ն ուղարկել է որպես կուսակցական գործընկե՞ր, թե՞ որպես վարչապետ. Առուշանյան

Մեր գործընկերները աշխատանքից SMS-ով չեն ազատվել, աշխատանքից ազատվել են իրենց դիմումի համաձայն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է ժողովրդավարական, որ վարչապետը SMS-ով մարդկանց ազատում է աշխատանքից:

«Պարոն Փաշինյանն էլ ասեց եղել է խնդրանք: Բոլորը ֆիքսում են, որ երկրի վարչապետն է ուղարկել SMS, իսկ գուցե կուսակցության ղեկավա՞րն է ուղարկել SMS-ը, այն կուսակցության ղեկավարը, որը այո, այսօր իշխողն է ու նաև վարչապետն է:

Մենք ի՞նչ գիտենք, վարչապետը SMS-ն ուղարկել է որպես կուսակցական գործընկե՞ր, թե՞ որպես վարչապետ: Ես, օրինակ, ես ընկալել եմ որպես վարչության նախագահի, որպես կուսակցության ղեկավարի խնդրանքը իր կուսակից ընկերոջը։ Այդտեղ որևիցե բան չեմ տեսնում»:

Հարցին՝ արդյո՞ք պետք է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը անսա վարչապետի «խնդրանքին. Եւ վայր դնի մանդատը, թե ոչ, Առուշանյանը արձագանքեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել իմ գործընկերների գործողությունները: Իմ շատ հարգված ու սիրված գործընկերներն են և Նարեկ Զեյնալյանը, նաև Հովիկ Աղազարյանը: Ես միայն կարող եմ, որպես ընկեր ու գործընկեր ի գիտություն ընդունել իրենց որոշումները»:

  • Կիսվել: