հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Մենք բազմաթիվ ուղերձներ ու հրավերներ ենք ստացել, բայց բոլորին ասել ենք՝ ոչ. Բագրատ Սրբազան

Մենք բազմաթիվ ուղերձներ ու հրավերներ ենք ստացել, բայց բոլորին ասել ենք՝ ոչ. Բագրատ Սրբազան

Մենք ընտրել ենք շատ դժվար ու բարդ, բայց հասնելու ճանապարհը։ Այս մասին Մարտունիում բնակիչների հետ հանդիպմանը ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Դժվար ու բարդ է, որովհետև աշխարհաքաղաքական ուժերին թույլ չենք տվել գնալ ու ինչ-որ բան մուրալ մեզ համար։ Եթե լինելու են հարաբերություններ, ուրեմն լինելու են արժանապատիվ։ Մենք բազմաթիվ ուղերձներ ու հրավերներ ենք ստացել, բայց բոլորին ասել ենք՝ ոչ։  Այսօր եթե գնացինք որևէ տեղ որևէ բան խնդրելու, վաղը պատասխան ենք տալու դրա համար՝ ինչպես այս նեռը և իր որդիները: Այսօր ամեն տեղ ուրում են, որ իրենց պաշտոնն ու փողը մնա»,- ասել է նա:
Բագրատ Սրբազանը նշում է, որ իրենց պայքարը հայկական օրակարգով է, որեւէ գույն չունեցող պայքար է:

«Այս պայքարի շարունակությունը լինելու է այլ մեթոդաբանությամբ, այլ գործողություններով, հնարավորինս անհպում կերպերով, որովհետև հունիսի 12-ին տեսել ենք արյուն տենչացող նեռ և դրա վրա կողքից խաղացողներ։ Մտածել ենք մարտավարությունը փոխելու մասին»,- ասել է նա։
 Նա նաեւ խոսել է պայքարը մաքրելու, զտելու մասին եւ ասել, որ շարժումը զտվում է ընթացքում, մաքրվում: 

  • Կիսվել: