Մենք այլևս լեգիտիմ իշխանություն չունենք. Քանի այս մարդը կա, չի լինելու Արցախի հարցի լուծում. Րաֆֆի Հովհաննիսյան
Եթե երբևէ Արցախի հարցը փակված համարվի, դա նշանակում է Հայաստանի Հանրապետության և ողջ հայության հայկական հարցը փակված է: Այս մասին, այսօր Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Դրա համար դա բացառվում է: Մեր սերնդի ամբողջ պայքարը, բոլոր սխալներով հանդերձ, ուղղված է եղել Հայաստանի իշխանության, պետականության եւ Արցախի ազատագրությանը:
Ես այսօր սովոր էի լինել Ստեփանակերտում: Ողբերգական ընթացք է, որ այսօր այստեղ ենք հանդիպում: Մենք այն հանձնառությունը ունենք շարունակելու մեր պայքարը՝ ի հեճուկս անհավանակությունների։
Մենք այլևս իրավակարգ, լեգիտիմ իշխանություն չունենք և քանի այս մարդը կա, չի լինելու Արցախի հարցի լուծում, չի լինելու ՀՀ ինքնիշխանություն»,-ասաց նա։