«Մենք ատելության խոսքը չենք ընդունում». Զեյնալյանը՝ Փաշինյանի՝ «բորդյուր լիզելու» արտահայտության մասին
Մենք ատելության խոսքը չենք ընդունում, որքան էլ դա տեղավորվի նախընտրական կամ ընտրական ժանրի կանոնների մեջ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունները, որտեղնա խոսում է «ասֆալտի դիետայի» եւ «բորդյուր լիզելու» մասին, որն ուղղված է հայ մարդուն:
«Մեր լեքսիկոնի մեջ դա չկա: Մենք քննադատել ենք ատելության խոսքը վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնչած, եւ ընդհանրապես, քննադատում ենք ատելության խոսքը: Չենք ողջունում եւ ինքներս մեր բառապաշարում չունենք»,-ասաց նա: