շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մեկնարկել է նախընտրական  քարոզարշավը

Մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Այսօրվանից մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրության պաշտոնական քարոզչությունը, որը կշարունակվի 12 օր՝ մինչև հունիսի 18-ը ներառյալ:

Հունիսի 19-ը լռության օր է: Հիշեցնենք՝ խորհրդարանական տեղերի համար պայքարում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք:

Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները՝ ըստ համարների.

  • «Արդար Հայաստան» կուսակցություն
  • «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն
  • «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն
  • «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
  • «Ազատություն» կուսակցություն
  • «Պատիվ ունեմ» դաշինք 
  • «Միասնական Հայրենիք» կուսակցություն
  • «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
  • «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
  • «Հանրապետություն» կուսակցություն
  • «Հայոց Հայրենիք» կուսակցություն
  • «Ազատ Հայրենիք» դաշինք
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  • Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
  • «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
  • «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն
  • «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք
  •  «Ազգային օրակարգ» կուսակցություն
  • «Վերելք» կուսակցություն
  • «Ազատական» կուսակցություն
  • «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն
  • «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն
  • «Հայաստան» դաշինք
  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
  • «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն:

  • Կիսվել: