հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ. Ալեն Սիմոնյանը հրապարակել է Արցախը պատերազմով ազատագրելու վերաբերյալ Ալբերտ Բազեյանի տեսանյութը

Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ. Ալեն Սիմոնյանը հրապարակել է Արցախը պատերազմով ազատագրելու վերաբերյալ Ալբերտ Բազեյանի տեսանյութը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը հայտարարել է, թե ընտրություններում հաղթելու դեպքում իրենք պատերազմով ազատագրելու են Արցախը:

«Մեզ ժամանակ է պետք պատերազմ սկսելու, Արցախն ազատագրելու համար: Դրա համար պետք է նոր իշխանություն ձևավորվի՝ ազգային իշխանություն, որը կիրականացնի ճիշտ դիվանագիտություն: Մենք կկարգավորենք մեր հարաբերությունները մեր արտաքին գործընկերների հետ, և տարիներ հետո, նրանց ռազամաքաղաքական աջակցությամբ հզորացնելով մեր բանակը, ազատագրելու ենք Արցախը, մեր հայրենիքի բռնազավթված մյուս տարածքները: Պատերազմով ենք ազատագրելու Արցախը. այլ կերպ հնարավոր չէ»,- ասել է Ալբերտ Բազեյանը:

«Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ»,-տեսանյութին կից գրել է Ալեն Սիմոնյանը:

 

  • Կիսվել: