Մեկ տարի առաջ սկսվեց Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից։ Այս մասին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության առնչությամբ ոչինչ չի զիջի»,- Х-ի իր միկրոբլոգում Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերն է մեջբերել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին։