չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Մեղք եք, որ էս ցրտին եկել եք այստեղ․ կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը կրկին Փաշինյանի հետ պատարագի է մասնակցում

Մեղք եք, որ էս ցրտին եկել եք այստեղ․ կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը կրկին Փաշինյանի հետ պատարագի է մասնակցում

Կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը կրկին եկել է մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի։ 
«Ուխտաբար եկել եմ մասնակցելու»,-ասաց Առաքելյանը։
Հարցին, թե ինչու իր բնակավայրին մոտ եկեղեցու չի մասնակցում, արդյոք խնդիր ունի՝ նա պատասխանեց․ «Խնդիր դուք ունեք, ես խնդիր չունեմ; Ուղղակի մեղք եք, որ էս ցրտին եկել եք այստեղ»,-ասաց նա՝ մոռանալով ինքը նույնպես նույն ցրտին եկել է ներկայությունն ապահովելու եկեղեցում։

  • Կիսվել: