կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան (տեսանյութ)

Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումների քննության նիստը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն իր ելույթում անդրադարձել է ընտրական գործընթացում արձանագրված տեխնիկական թերություններին և վիճակագրական տվյալներին՝ պարզաբանելով, որ համակարգն արագ արձագանքել է ցանկացած անճշտության։

Հովակիմյանը շեշտել է, որ ընտրությունների ընթացքում նկատված ցանկացած մանր խնդիր կամ կասկած անտեսված չի մնացել։  «Այսինքն՝ իմ ասածը ինչի՞ մասին է, որ էն մազաչափ թերությունները, որ եղել են, կամ չգիտեմ՝ ինչ-որ խնդիր է եղել, դա անմիջապես բարձրաձայնվել է, բոլոր նման դեպքերի հետևից գնացել ենք»,-  ասաց նա։

Հովակիմյանը ներկայացրել է նաև տարբեր ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի վերաբերյալ տվյալներ և նշել, որ առանձին տեղամասերում արձանագրված թվային չնչին տատանումները թափանցիկ կերպով վերանայվել են, և դրանք որևէ ազդեցություն չեն թողել ընտրությունների ընդհանուր արդյունքների և քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: