ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Մայր Աթոռի դարպասները կրկին փակվեցին. իրավիճակը գերլարված է

Մայր Աթոռի դարպասները կրկին փակվեցին. իրավիճակը գերլարված է

Ժամը 13։40–ի սահմաններում Մայր Աթոռի դարպասները կրկին փակվեցին։ Տարածում քաղաքացիների թիվը գնալով ավելանում է։ Մայր Աթոռի տարածքում մեծ թվով ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ կան։ Նրանց միջև պարբերաբար հրմշտոց ու քաշքշուկ է սկսվում։ Քաղաքացիներն ամոթանք են տալիս իրավապահներին՝ իշխանությունների ապօրինի հրամանները կատարելու համար։

Նշենք, որ ավելի վաղ Միքայել Սրբազանն ինքնակամ դուրս եկավ Վեհարանից և փորձեց իրավապահների մեքենան նստել, սակայն Մայր Աթոռում հավաքված քաղաքացիները իրավապահներին թույլ չտվեցին նրան բերման ենթարկել։

Հիշեցնենք` ԱԱԾ–ն մեծաթիվ ուժերով Մայր Աթոռ է եկել՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին ձերբակալելու համար։ Մինչեւ այդ առավոտյան Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն էր իրականացվել։ Ըստ ՔԿ–ի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ Ավելի վաղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

  • Կիսվել: