հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մակունցը քրիստոնեահուդայական միության հետ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն է քննարկել

Մակունցը քրիստոնեահուդայական միության հետ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն է քննարկել

Ս.թ. նոյեմբերի 7-ին դեսպան Մակունցը հանդիպեց Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի (IRF) գործադիր տնօրեն Փիթեր Բերնսի և «Save Armenia» քրիստոնեահուդայական միության տնօրեն Մաթիաս Պերտուլայի հետ։ Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։ 
 
Հանդիպման մասնակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձ կատարեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումներին, ներառյալ՝ խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց հանձնառու է Հայաստանը:
 
Կողմերը երկուստեք պատրաստակամություն հայտնեցին ակտիվացնել և ընդլայնել համագործակցությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

  • Կիսվել: