Լուկաշենկոն ժամանեց Հայաստան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Հայաստան: Նա կմասնակցի Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Այն անցկացվելու է Երևանում, հոկտեմբերի 1-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ նիստին մասնակցելու են ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Այս նպատակով արդեն իսկ Հայաստանում են Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը եւ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կժամանի վաղը: