Լրատվական գրոհով, տասնյակ միլիոն դոլարներով փորձ է արվել ցածրացնել վարչապետին ու նրա ընտանիքի անդամներին. Փաշինյան
Կապանում այսօր կազմակերպված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ ճիշտ է խոսել ոչ թե պետական հեղաշրջման փորձի այլ հիբրիդային պատերազմի մասին, որի շրջանակներում տեղեկատվական հարձակում է կազմակերպվել իր ու իր ընտանիքի անդամների նկատմամբ։
«Տեսեք, թե ինչ կարգի նյութեր են արծարծվում: Երևակայության մասշտաբները հասել են այնտեղ, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված ցավալի դեպքի արդյունքում հայկական համացանցում նյութ է հայտնվում, թե գեներալի պորտֆելի մեջ թուղթ են գտել, որտեղ մանրամասներ կան ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի, ընտանիք անդամների հարաբերությունների մասին:
Լրատվական գրոհով, տասնյակ միլիոն դոլարներով փորձ է արվել ցածրացնել վարչապետին ու նրա ընտանիքի անդամներին, որից հետո գործի մեջ կմտնի դատական համակարգը, հետո ՍԴ-ն, հետո ավելի վատ լուրեր տարածվեն, ասեն՝ ՀՀ ղեկավարությունն ի վիճակի չէ առողջական բերումով կառավարել երկիրը և այդպես շարունակ: Ինչպես կա պատերազմ-հիբրիդային պատերազմ, այնպես էլ կա հիբրիդային հեղաշրջում, որի ողնաշարը ջարդել ենք, Հայաստանում նման բան չի կարող լինել, ովքեր ուզում են փորձել իրենց հոտառությունը, գիտեք, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ», -հայտարարեց վարչապետը: