Լիտվայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասն այսօր Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Հարգելով զոհերին՝ մենք հավատարիմ ենք մնում նման ոճրագործությունների կրկնությունը կանխելուն»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ: