հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել Լեհաստանի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին

Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել Լեհաստանի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի հետ։

Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել Լեհաստանի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ զարգացմանը և Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը։

Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը, ինչպես նաև Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր։

Մարչին Բոսացկին իր հերթին ընդգծել է լեհական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին և խորացնելու համագործակցությունը երկկողմ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ ձևաչափերում։ Զրուցակիցները կարևորել են փոխգործակցության և երկխոսության շարունակականությունը։ ‎

  • Կիսվել: