ԼՂ ժողովուրդը 1998-ից հետո ձեզ պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կանչեցիք բերեցիք, որովհետև ձեզ ցույցի մասնակից էր պետք, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը։
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1998 թվականից հետո ձեզ պետք է եղել իշխանությունը պահելու համար, այսօր իրենց բերել եք որպես 5 հազար դրամով ցույցի մատերիալ»,- հայտարարեց նա։
Փաշինյանը հունից դուրս եկավ։
«Դուք թքած ունեք ԼՂ-ի վրա էլ, Հայաստանի վրա էլ, դուք հացկատակներ եք»,- ասաց նա


