ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Լենա Նազարյանը պաշտպանել է Արփինե Հովհաննիսյանին՝ իր կուսակից տղամարդուց

Լենա Նազարյանը պաշտպանել է Արփինե Հովհաննիսյանին՝ իր կուսակից տղամարդուց

«Անձնական կյանքը, արտաքինը, կինը, տղամարդը, ծնողները քաղաքական կատեգորիաներ չե՛ն»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով իր կուսակից, Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի հասցեին, որում նա մասնավորապես ասել է․ «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով․ իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»:

«Ափսոսում եմ, որ դեռ ամբողջությամբ չկա այս գիտակցումը մեր քաղաքական խոսակցություններում: Նոր մշակույթի հաստատումը անհատական ջանք է պահանջում բոլորի՛ց: Ու սա վերաբերում է նաև նախկին պաշտոնյաներին, հակաիշխանական լրատվականներին ու սոցիալական ցանցերի որոշ օգտատերերին: Ձեր ձեռամբ այնքան ատելություն, կնատյացություն, անձնական կյանքի ոտնահարում է տեղի ունեցել, որ լավ կլինի խոսելու փոխարեն բացեք ձեր էջերը կարդացեք»,-գրել է Լենա Նազարյանը:

  • Կիսվել: