երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Լավրովն ու Չավուշօղլուն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին

Լավրովն ու Չավուշօղլուն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանային խնդիրները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳ նախարարության իր աղբյուրին:

«Թուրքիայի արտգործնախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկել են երկկողմ հարաբերությունները և որոշ տարածաշրջանային խնդիրներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

  • Կիսվել: