չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
«Կյանքը շարունակվում է». Էդմոն Մարուքյանի առաջարկը խորհրդրաանում չընդունվեց

«Կյանքը շարունակվում է». Էդմոն Մարուքյանի առաջարկը խորհրդրաանում չընդունվեց

Այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի ղեկավարությանն առաջարկեց չհաստատել նիստերի օրակարգը, դարդարեցնել ԱԺ լիագումար նիստերը և խորհրդում մնալ միայն ԱԺ խորհուրդի անդամներով:

«Աշխարհի խորհրդարաններն այժմ գործում են այն դեպքերում, երբ տնտեսությունը փրկելու ու արտակարգ դրության վերաբերյալ նախագծեր են քննարկվում: Մենք ցանկացած նման իրավիճակում շատ արագ կարող ենք հավաքվել, ինչպես էն օրը, երբ մեկ ժամվա մեջ շտապ հավաքվեցինք: Ես առաջարկում եմ դադարեցնել նիստերը, հետո այս մակարդակից կշարունակենք», -խորհրդարանի նախագահին դիմելով հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Ի պատասխան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ասաց, որ այս պահին նման կերպ աշխատել չեն կարող, քանի որ օրենսդրությունն այդպիսին չէ:

«Ես կարծում եմ՝ այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է: Հանձնաժողովներն առավելագույնն են արել, որ օրակարգը զտեն ոչ առաջնային հարցերից: Վստահ եմ, որ արտակարգ դրության ընթացքում մենք պետք է երկրի համար անհրաժեշտ օրենսդրական գործունեությունը ծավալենք», արձագանքելով Մարուքյանին, հայտարարեց Միրզոյանը:

Ի պատասխան Մարուքյանը նկատեց, որ Ազգային ժողովում չեն պահպանվում առողջապահության նախարարության ցուցումները. «Բոլորս առանց դիմակների գալիս ենք դահլիճ, սոցիալական հեռավորությունը չի պահպանվում, բոլորս նույն ամբիոնից խոսում ենք, բոլոր նույն միկրոֆոնից ելույթ ենք ունենում: Դրանով լավ օրինակ չենք ծառայում»:

Միրզոյանը, ի պատասխան, նշեց, որ պատգամավորները հանրային ծառայություն են մատուցում և ի՞նչ կարող է լինել այն դեպքում, երբ տարբեր հանրային ծառայություններ մատուցողներ սկսկեն չաշխատել: «Եթե ցանկություն կա, կարող եք ազատորեն դիմակ կրել, ինչպես անում են մյուսները», -նշեց նա:

ԱԺ նախագահին շարունակեց նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ընդունելով Մարուքյանի մտավախությունը:

«Ես համաձայն եմ պարոն Միրզոյանի հետ՝ կյանքը շարունակվում է: Հայտարարենք՝ անելիք չունենք, գնանք մեր տներում նստենք, բա ժողովուրդը ո՞ւմ ձայնին է սպասելու: Ի վերջո խորհրդարանական պետությունում կարևոր մարմինը սա է»:

Նա առաջարկեց պայմանավորվել, որ առողջական պատճառով բացակայածների բացակաները դարձնել հարգելի:

  • Կիսվել: