երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Կողմնակալությունն անընդունելի է. Բայրամովը՝ Երևանի և Բաքվի միջև ԱՄՆ միջնորդության մասին

Կողմնակալությունն անընդունելի է. Բայրամովը՝ Երևանի և Բաքվի միջև ԱՄՆ միջնորդության մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ջո Բայդենի վարչակազմը միակողմանի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։
 
«Նման գործողություններն անընդունելի են մի կողմի համար, որն իրեն որպես միջնորդ է ներկայացնում: Կողմնակալությունն անընդունելի է, սակայն մենք դա նկատել ենք հեռացող վարչակազմի գործողություններում»,- ասել է նա լրագրողներին՝ չմեկնաբանելով Հայաստանի և
ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
 
Բայրամովը հայտնել է, որ 2025 թվականին կշարունակի շփումները հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն հերթական հանդիպման օրը դեռևս որոշված ​​չէ։ Նրա խոսքով` խաղաղության պայմանագրի երկու հոդվածների վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռ չկա։

  • Կիսվել: