երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Կոբախիձեն խոսել է Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների միջև առկա խոր կապերի մասին

Կոբախիձեն խոսել է Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների միջև առկա խոր կապերի մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, նշել է. «Հայաստան կատարած այցի ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր զրույցը համապարփակ էր և կենտրոնացած էր մեր ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հիմնական խնդիրների վրա։

Մեր հարաբերությունների ուժեղ և դրական դինամիկան՝ ամրապնդված մարզական և մշակութային կապերով, հաստատում են մեր ժողովուրդների միջև առկա խոր կապերը։ Վստահ եմ, որ այս հանդիպումն էլ ավելի կամրապնդի մեր համագործակցությունը և կնպաստի մեր ընդհանուր հաջողությանը»:

  • Կիսվել: