ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)

Կիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)

Մայիսի 17-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման՝ օրվա ամփոփման ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հեռախոսազրույց ունեցավ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ, որն այս պահին Տավուշում է:

Դանիելյանը նշեց. ՛՛Կիրանցում մարզպետը որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մարդկանց հանդիպումների են փորձել հրավիրել, գումար են առաջարկել, ասել՝ փոխհատուցում կանենք, ձեր կարիքները կհոգանք, մարդիկ մերժել են առաջարկը և ասել, որ հայրենիքը գումարով վաճառող չենք։ Այս մասին Բագրատ Սրբազանի հետ հեռախոսազրույցուը:

՛՛Կիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաներ մարդկանց գումար և փոխհատուցում են առաջարկել, սակայն մարդիկ չեն ընդունել առաջարկը և ասել են, որ մեր տները, մեր հայրենիքը գումարով վաճառող չենք։

Կիրանցում պայքարը շարունակվում է, ժողովուրդը տրամադրված է։ Կիրանցեցիները ոգևորված են Երևանում տեղի ունեցող պայքարից, և իրենք էլ Կիրանցում են պայքարելու՛՛,-նշել է պատգամավորը՞

 

 

  • Կիսվել: