Խուզարկություն չի իրականացվում տանը, թոռներս են վազվզում․ Կարեն Կարապետյան
«Եթե շատվորով էլ գան, մեր սիրտը լայն է ՝ կընդունենք բոլորին։ Տուն մտա ջուր խմեցի, դուրս եկա։ Ամեն ինչ նորմալ ա, մեր թոռները վազում են, էդքան բան։ Խուզարկություն չի իրականացվում տանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սմավել Կարապետյանի եղբայրը ՝ Կարեն Կարապետյանը։
Լրագրողի հստակեցնող հարցին, թե ընդհանրապես չի իրականցվե՞լ, թե այս պահին չի իրականացվում, Կարապետյանն ասաց․ «Եթե լիներ խուզարկություն գոնե կասեին ինձ»։