չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Խուդաթյանն ու Վրաստանի իր գործընկերն ընդգծել են Հայաստան-Վրաստան բարեկամական հարաբերությունների կարևորությունը

Խուդաթյանն ու Վրաստանի իր գործընկերն ընդգծել են Հայաստան-Վրաստան բարեկամական հարաբերությունների կարևորությունը

Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ։

Այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը։

Երկուստեք ընդգծվել է Հայաստան-Վրաստան բարեկամական հարաբերությունների և վերջին շրջանում երկու երկրների ղեկավարների ակտիվ շփումների կարևորությունը։

Քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքների, ջրային ոլորտներում անելիքները, Հյուսիս - հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը։ Վրացական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ջրերի կառավարման ոլորտում հայկական փորձի նկատմամբ և առաջարկել փորձի փոխանակում իրականացնել։

Քննարկվել են նաև ճանապարհաշինության ոլորտին, թունելների և կամուրջների շինարարության փորձառության վերաբերյալ մի շարք հարցեր։

  • Կիսվել: