հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Խոսվում է 4–5 ձերբակալվածի մասին․ Արթուր Խաչատրյանը՝ ՀՅԴ շարքերից ձերբակալվածների մասին

Խոսվում է 4–5 ձերբակալվածի մասին․ Արթուր Խաչատրյանը՝ ՀՅԴ շարքերից ձերբակալվածների մասին

Վերջին տեղեկություններով՝ ՀՅԴ երիտասարդական թևի 4-5 ներկայացուցիչ է ձերբակալվել։ Այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ այս պահին ինքն էլ հստակ տեղեկություններ չունի։
 
Նշենք, որ ձերբակալվածների թվում է պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։
 
Հավելենք, որ ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից հայտնել էին, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։ Բացի այդ, բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
 
Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ խուզարկությունների արդյունքում ձերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարույր Սևակի 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչություն։

  • Կիսվել: