շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Կենսաթոշակային ոլորտում կառավարությունն իրականացնում է նոր փոփոխություններ

Կենսաթոշակային ոլորտում կառավարությունն իրականացնում է նոր փոփոխություններ

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթներին նախկինում ընդունած որոշումը համապատասխանացնելու նպատակով կառավարությունն ընդունեց որոշում:

Որոշմամբ, մասնավորապես, սահմանվել է, որ եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվա դրությամբ անձն ունեցել է այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացրել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո՝ մինչև 2019 թ. հուլիսի 25-ը, կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, ապա նրա կենսաթոշակի նշանակման օր է համարվում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը, և նրան դիմելուն նախորդող ժամանակահատվածի համար վճարվում է չվճարված կենսաթոշակի գումար:

 

Բացի այդ, թաղման նպաստ է վճարվում նաև վերափորձաքննության ներկայացած լինելու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահացած լինելու դեպքում:

Լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների, մասնավորապես` հստակեցվել է, որ քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակաշրջանի մեջ հաշվառվում են նաև զինված ուժերի թռիչքային և թռիչքափորձարկման անձնակազմերի, ինչպես նաև ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի պաշտոններում ծառայելու ժամանակահատվածները:

  • Կիսվել: