երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
«Կարևոր ժեստ». ԱՄՆ պետքարտուղարը՝ ադրբեջանական վառելիքը Հայաստան մատակարարելու մասին

«Կարևոր ժեստ». ԱՄՆ պետքարտուղարը՝ ադրբեջանական վառելիքը Հայաստան մատակարարելու մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտից։

Նշվում է, որ Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում դրական է գնահատել ադրբեջանական վառելիքի մատակարարումները Հայաստան։

Զրույցը կայացել է այսօր։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ Ռուբիոն վառելիքի մատակարարումն անվանել է «կարևոր ժեստ» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համատեքստում։

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Թոմի Պիգոտը հայտնել է, որ կողմերը քննարկել են նաև վստահության ամրապնդման այլ միջոցներ, որոնք ուղղված են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության խթանմանը։ 

Հաղորդվում է նաև, որ զրույցի ընթացքում դրական է գնահատվել ամերիկաադրբեջանական հարաբերությունների զարգացումը։

Ավելի վաղ այս Ռուբիո-Բայրամով հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել ադրբեջանական կողմը:

  • Կիսվել: