Կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան. Մարուքյան
Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը: Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ Մեծամորի ատոմակայանի մոտ հայտարարել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ ստրատեգիական խնդիրների վերաբերյալ որոշումներ չկայացնելը նույնպես ձախողում է, քանի որ դրանից է կախված՝ ապագա սերունդները կունենան Հայաստան՝ էներգետիկ անկախությամբ, թե ոչ։



