չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Կառավարության օրակարգում ԵՄ ինտեգրումն է, և վարչապետը դրա մասին շատ հստակ հայտարարեց. Ղազարյան

Կառավարության օրակարգում ԵՄ ինտեգրումն է, և վարչապետը դրա մասին շատ հստակ հայտարարեց. Ղազարյան

Կառավարության օրակարգում ԵՄ ինտեգրումն է, և վարչապետը դրա մասին շատ հստակ հայտարարեց նաև Կառավարության ծրագրում, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Սոնա Ղազարյանը։

«Մենք մեր պլաններից հետ չենք կանգնելու։ Գիտեք, որ CEPA-ի կիրարկումն էլ իր հունով ընթանում է, շատ շուտով այն կավարտվի, և մենք կարող ենք խոսել արդեն նոր իրավապայմանագրային հիմքերի մասին, ունենք գործընկերության նոր համակարգ, որը նաև էներգետիկ ոլորտին է վերաբերում»,-ասաց Ղազարյանը։

Հավելեց՝ մեծամասնություն են բոլոր հանձնաժողովներում, չի պատկերացնում մի սցենար, որի պարագայում իրենց օրակարգը չի սպասարկվի։

  • Կիսվել: