ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Կամաց-կամաց հասնում է ինֆորմացիան, թե ինչպես են որոշ ստահակներ փորձել ամեն գնով դանդաղեցնել զինվորների քվեարկությունը. Ալեքսանյան

Կամաց-կամաց հասնում է ինֆորմացիան, թե ինչպես են որոշ ստահակներ փորձել ամեն գնով դանդաղեցնել զինվորների քվեարկությունը. Ալեքսանյան

Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության բարձրացրած հիստերիան ու դրանից բխած ԿԸՀ որոշումները։ Այս մասին գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Հիմա կամաց-կամաց հասնում է ինֆորմացիան, թե ինչպես են որոշ ստահակներ փորձել ամեն գնով դանդաղեցնել զինվորների քվեարկությունը ու ինչ-ինչ գործընթացներ անել այն ընթացքում, երբ նրանք շարված են եղել տեղամասերի դիմաց, բայց պնդում եմ, որ ԿԸՀ-ն չպետք է տուրք տար ընդդիմության անհիմն հիստերիային ու չեղարկեր այդ տեղամասերի քվեարկությունը։

Ինքներդ եք հիշում, թե ինչպես էին Գոհար Մելոյանը, Արամ Վարդևանյանը ժամը 8-ը չեղած ասում, որ եթե տեղամասի ներսում եք, կարող եք քվեարկել։ Հետո երբ բանը հասավ զինվորներին, պարզվեց էդ օրենքը նրանց վրա չի տարածում»,- գրել է նա։

Հիշենք, որ Նուբարաշենի 10/51 և Մեղրիի 35/65 տեղամասերի արդյունքների չեղարկման արդյունքում ՔՊ-մ կորցնում է 1224 ձայն, սակայն «Բարգավաճ Հայաստանը» զրկվում է 212 ձայնից՝ զրկվելով խորհրդարան մտնելու շանսից, ինչի շնորհիվ ՔՊ-ն ունենում է որակյալ մեծամասնություն։

  • Կիսվել: