Կա ցուցում՝ թքել-կպցնել, ինչ-որ բան փորձել ստանալ. Հ1-ի կամ տարբեր կայքերի համար ռեպորտաժներ ստանալ. Լևոն Քոչարյան
Այստեղ իրավական գործընթաց չկա, կա 1 հոգու ցուցում՝ բացահայտ լկտի, ապօրինի, որին հանցակից են դառնում նաև իրավապահ, դատական համակարգի շատ մասնակիցներ, ասաց պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հոր և եղբոր հետ կապված գործընթացներին։
«Գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա, ուղղակի կա ցուցում՝ թքել-կպցնել, ինչ-որ բան փորձել ստանալ՝ Հ1-ի կամ տարբեր կայքերի համար ռեպորտաժներ ստանալ։
Կալանք եղավ, դրանից բացի շատ ուրիշ մարդկանց են կալանավորել. ընտանիք կա, որտեղից 4 անդամի տարել են կալանքի՝ շատ տարիքով մարդ, իր կինը, 2 աղջիկները»,-ասաց Քոչարյանը։



