հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Իտալիայի նախագահի հետ հանդիպմանն Ալիևը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին

Իտալիայի նախագահի հետ հանդիպմանն Ալիևը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նշել է, թե հենց «Ադրբեջանն է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախաձեռնողը, այդ պայմանագրի հիմքում ընկած սկզբունքների, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նախագծերի նախաձեռնողը»։

«Սահմանազատման և սահմանագծման գործընթացում լուրջ հաջողություններ են գրանցվել, երկկողմ բնույթ կրող այս գործընթացի շրջանակներում սահմանագծվել է ավելի քան 12 կիլոմետր սահմանային տարածք, «ադրբեջանական» չորս գյուղեր (Տավուշի մարզի գյուղերը-խմբ․) «վերադարձվել են» իրենց երկրի վերահսկողությանը»,-ասել է Ալիևը:

Բացի այդ՝ նա դարձյալ խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին և ասել, թե իբր «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները դեռևս պահպանվում են»: Նա ընդգծել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, որից հետո միայն, ըստ նրա, բարենպաստ հող կստեղծվի երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար:

  • Կիսվել: