Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը համարում ենք հարցի զենքայնացում, արձագանքի կարիք չկա. ԱԳ փոխնախարար
Մենք դա համարում ենք Հայոց ցեղասպանության հարցի զենքայնացում և արձագանքի կարիք չենք տեսնում այստեղ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Հարցին՝ ինչո՞ւ չի ուզում ԱԳՆ––ն րձագանքել, որովհետև Հայոց ցեղասպանությունը իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ՞, թե՞ կաշկանդվածություն կա Թուրքիայի հետ մեր հարաբերությունների առումով, փոխնխարարն արձգանքեց. «Արդեն հնչել է և ես նորից կրկնեցի, թե ինչի մենք չենք տեսնում արձագանքելու կարիքը։ Ես միանշանակ կիսում եմ վարչապետի կարծիքը, այսինք դա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում, քանի որ կարծում է՝ «Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից»։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱԳ նախարար Գեդեոն Սաարի ներկայացրած նախագծին։



