շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Իսկ ո՞վ է ասելու, որ Գյումրիում պարտադիր պիտի կոալիցիա լինի. Գառնիկ Դանիելյան

Իսկ ո՞վ է ասելու, որ Գյումրիում պարտադիր պիտի կոալիցիա լինի. Գառնիկ Դանիելյան

Իսկ ո՞վ է ասելու, որ պարտադիր պիտի կոալիցիա լինի. կարող է կոալիցիա չլինի, ինչ-որ որոշումների կարող է՝ կողմ քվեարկեն, կամ դեմ քվեարկեն: Այս մասին, այսօր Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ Գյումրիի ավագանուն թեեւ Վարդան Ղուկասյանին ընտրեց քաղաքապետ, բայց կոալիցոն մեծամասնություն չի ձեւավորվել:

«Այդ ժամանակ արդեն ուրեմն համայնքի ղեկավարը և ավագանին իրար հետ պիտի համագործակցեն: Եթե նորմալ այդ համագործակցությունը կկայանա, ես չեմ կարծում, դրա մեջ պրոբլեմներ կլինեն: Ընդհանուր լուծումներ ես կարծում եմ կգտնվեն»,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ սա մենակ Գյումրի քաղաքի ընտրության հարցը չէ. «Սա մեր երկրում գլոբալ փոփոխությունների նախանշաններն ու ընթացքն է, և ես կարծում եմ, որ մենք հաջողելու ենք:

Այս իշխանությունները վերջացել են, իրենք արդեն զրո են, վարչական ռեսուրսը հանես տակից, մնում է մի քանի տոկոս: Եթե մի քիչ բարոյականություն ունենան, պիտի հասկանան, որ սա արդեն այդ կարմիր գիծն է և թողեն հեռանան, թող այս երկիրը կարողանա շնչել, փրկվելու հնարավորություն ունենա»,-ասաց նա:

  • Կիսվել: