երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Իշխանությունների գնած զենքը պետք է ոչ թե ցուցադրել, այլ գործի մեջ դնել. պատգամավոր

Իշխանությունների գնած զենքը պետք է ոչ թե ցուցադրել, այլ գործի մեջ դնել. պատգամավոր

Գործող իշխանությունների գնած զենքերը չպետք է ցուցադրվեն՝ քաղաքացիներին ուղարկելով «շրջագայության», այլ պետք է գործի դրվեն։ Այս մասին հունվարի 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտնել է պաշտպանության նախկին նախարար եւ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս զենքերը պետք է փորձարկվեն լայնածավալ զորավարժությունների ժամանակ։

«Մենք պետք է ապահովենք մարտական ​​​​համաձայնեցվածությունը եւ ինտեգրենք այդ զենքերը գործող համակարգին»,- նշել է Օհանյանը։

Նա վստահ է, որ պետության պատշաճ ուշադրության դեպքում Հայկական բանակը կլինի առաջին պետական ​​​​հաստատությունը, որը կուղղի մեջքը եւ լիովին կվերականգնի մարտունակությունը։

  • Կիսվել: