Իրանում ռեժիմի փոփոխությունը կհանգեցնի «քաոսի». Մակրոն
Իրանում ռեժիմի փոփոխությունը կնշանակեր «քաոս»։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Le Monde պարբերականը։
Ֆրանսիայի նախագահը վստահեցրել է, որ Թրամփի քննադատությունն իրեն չի անհանգստացնում։
Մակրոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն «անհրաժեշտ» է նրա համար, որ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությանն առնչվող բոլոր կողմերին վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ։