ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան

Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի նորանշանակ դեսպաններին կոչ է արել միջազգային հարաբերություններում առաջնորդվել խաղաղության և հավասար համագործակցության սկզբունքներով։

Օգոստոսի 27-ին Թեհրանում հինգ նոր դեսպանների նշանակման արարողության ժամանակ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է խաղաղության և հավասար համագործակցության հանձնառության վրա։

«Իրանի Իսլամական Հանրապետության մոտեցումը միջազգային ասպարեզում միշտ եղել է խաղաղության և համագործակցության վրա կենտրոնացած։ Դեսպանները պետք է այս դիրքորոշումը փոխանցեն միջազգային հանրությանը»,- ասել է նա։

Իրանի նախագահի խոսքով՝ էքսպանսիոնիզմը որևէ պետության երկարաժամկետ շահերն ապահովելու միջոց չէ։

«Ոչ մի երկիր չի կարող իր շահերն ապահովել չափազանց մեծ ամբիցիաների միջոցով։ Կայուն զարգացումը հնարավոր է միայն փոխշահավետ համագործակցության միջոցով»,- ընդգծել է նա

  • Կիսվել: