շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Իրանի ԱԳՆ տեղակալը կայցելի Հայաստան

Իրանի ԱԳՆ տեղակալը կայցելի Հայաստան

Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին այսօր՝ հունվարի 7-ի երեկոյան, կայցելի Երևան՝ քաղաքական խորհրդակցությունների համատեղ նիստ անցկացնելու համար, տեղեկացնում է իրանական IRNA-ն։

Նշվում է, որ րկու երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալների միջև քաղաքական խորհրդակցությունների հանդիպումից բացի՝ հանդիպումներ կանցկացվեն նաև մի շարք այլ բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ՝ երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, տարանցիկ, տրանսպորտային և մշակութային ոլորտներում համագործակցության վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Կովկասյան տարածաշրջանում կարևոր զարգացումները, ինչպես  տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման գործում համագործակցությունը։

  • Կիսվել: