Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը «սև» ցուցակ գցել նախկին պատգանավոր Հայկ Սարգսյանին․ արդյո՞ք Տավուշում անտառահատությամբ զբաղվողները գտնվում են վարչապետի հովանու ներքո
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը Tet-a-tet հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ բավական ուշագրավ մանրամասներ է պատմել իր կյանքից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցած ուղուց, իրենց հարաբերություններից, ինչպես նաև այդ հարաբերություւնների խզման պատճառների մասին։
Հայկ Սարգսյանը անկեղծացել է, որ վարչապետի վերաբերմունքը իր նկատմամբ փոխվել է այն ժամանակ, երբ նա ՔՊ վարչության նիստերից մեկի ժամանակ հանդգնել է բարձրացնել Տավուշի մարզի ահռելի մասշտաբների հասնող ապօրինի անտառահատումների թեման։ Այդ փաստը դուր չի եկել վարչապետին, ով ծնունդով տավուշցի է, իսկ Տավուշի մարզպետն էլ իր մանկության ընկեր և քավոր Հայկ Ղալումյանն է։
Հատկանշական է, որ Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների դեմ պայքարում «ընկել» է ոչ միայն Հայկ Սարգսյանը, այլև նախկին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ InfoPort.am-ը Գրիգորյանի պաշտոնանկությունից հետո գրել էր դրա պատճառների մասին։ Ըստ կայքի տեղեկությունների, վարչապետին զայրացրել է այն փաստը, որ Գրիգորյանը ապօրինի ծառահատումների պատճառով աշխատանքից ազատել է Իջևանի անտառտնտեսության ղեկավարին։ Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը իր մոտ է կանչել նախարարին և հրահանգել չեղարկել անտառապետին ազատելու հրամանը։ Երբ նախարարը մերժել է, վարչապետը նրան հրահանգել է ազատման դիմում գրել։
Ստացվում է, որ Փաշինյանը շարունակում է իր նախորրդների արառավոր բարքերը և հովանավորում իր մերձավորների ապօրինությունները, նույնիսկ Հայաստանի համար այնպիսի կենսական ոլորտում, ինչպիսին է շրջակա միջավայրը, որը անմիջականորեն առնչվում է երկրի բնակչության առողջությանը։



