Ինչքան լավ մասնագետ կա, անունը դրել են գող ու թալանչի, բոլորին հեռացրել են, տեղը նշանակել են քծնող սպաներ. Քոչարյան
2018–ին ասում էի՝ անփորձ են. հիմա 8 տարի հետո եթե ասես՝ անփորձ են, պիտի ասես՝ ապուշ են. Բա 8 տարում գոնե մի բան չսովորեցի՞ն։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով գործող իշխանությունների գործունեությանը։
«Ուրեմն այստեղ կամ մարդիկ են, որոնք ունակ չեն որեւէ բան սովորելու սեփական փորձից, կամ մարդիկ են, որոնք այլ մոտիվներ ունեն։ Դիվերսիֆիկացիան պետք է քո դիրքերն ուժեղացնի։ Իրենք բանակը չեն ուժեղացնում։ Այն նույն ՀՕՊ միջոցները, որոնք Ուկրաինայի պատերազմում հաստեցին իրենց էֆեկտիվությունը, այդ նույնը մենք ունեինք։ Ուկրաինայում «Բայրաքթարները» երկու շաբաթում վերացան, բոլորը խփվել են, մեզ մոտ ինչի՞ դա չեղավ։ Նույն հակաօդային միջոցներով «բայրաքթարները» ավարտվեցին»,–ասաց նա»,–ասաց նա՝ հավելելով, որ պատճառներից մեկը այն է, որ «կլուբնիկային բարեփոխումներ» են անում, «որովհետեւ ինչքան լավ մասնագետ կա, անունը դրել են գող ու թալանչի, բոլորին հեռացրել են, տեղը նշանակել են քծնող սպաներ»։


