շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ինչպե՞ս կարելի է չդատապարտել Արցախի էթնիկ զտումը․ ԵԽ պատգամավորը կոչ է արել բոյկոտել COP 29-ը

Ինչպե՞ս կարելի է չդատապարտել Արցախի էթնիկ զտումը․ ԵԽ պատգամավորը կոչ է արել բոյկոտել COP 29-ը

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարիոն Մարեշալ-Լը Պենը Եվրախորհրդարանի լիագումար նիստում հանդես է եկել ելույթով՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեկ տարի առաջ արցախցի փախստականներին հանդիպեցի Հայաստանում։ Նրանց հուզիչ պատմությունները մինչ օրս իմ աչքի առաջ են՝ շրջափակում և սով, սպանություններ, խաղաղ բնակչության ռմբակոծություններ, եկեղեցիների և գերեզմանատների պղծում։ Ինչպե՞ս կարելի է չդատապարտել այդ էթնիկ զտումը»։

Բացի այդ՝ ԵԽ պատգամավորը նաև կոչ է արել կոշտ պատժամիջոցներ կիրառել Բաքվի բռնապետության դեմ և բոյկոտել COP 29-ը Ադրբեջանում, քանի դեռ փախստականներին չեն տրվել իրենց հողեր անվտանգ վերադարձի երաշխիքներ, և քանի դեռ պաշտպանված չէ Արցախի մշակութային ժառանգությունը:

«Արցախից փախստականների կյանքը ոչ պակաս արժեքավոր է, քան ադրբեջանական գազը։ Հայաստանը չի կարող միայնակ մնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի էքսպանսիոնիստական նկրտումների առջև»,-ասել է Մարեշալ-Լը Պենը։

 

  • Կիսվել: