երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ինչպե՞ս գնահատել Փաշինյանի Մոսկվա այցի ընթացքում Պուտինի կոշտ հայտարարությունները․ ՀՀ փոխարտգործնախարարի պարզաբանումը

Ինչպե՞ս գնահատել Փաշինյանի Մոսկվա այցի ընթացքում Պուտինի կոշտ հայտարարությունները․ ՀՀ փոխարտգործնախարարի պարզաբանումը

Բնականաբար, ոչ միայն Արտաքին գործերի նախարարությունը, այլ նաև կառավարությունը հետևողականորեն շարունակելու է քննարկումները, թե ռուսական գործընկերների հետ խրթին հարցերի շուրջ, թե այն ուղղություններով, որտեղ աշխատում ենք և որտեղ դրական գործընթացներ կան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոշտ հայտարարությունները:

Ի պատասխան News.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք այս պահին քայլեր են ձեռնարկվո՞ւմ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն ասել է. «Այս պահին՝ ոչ»։»

«Այս պահին մենք կենտրոնացած ենք բարեփոխումների օրակարգը առաջ տանելու համար, որպեսզի համապատասխանենք ԵՄ ստանդարտներին։ Այն պահին, երբ որ ինքներս կտեսնենք, որ մեր տնային աշխատանքը բավարար կատարել ենք և հասել է պահը ընտրություն կատարելու, ապա հարցը կդրվի քննարկման», - ասել է Վահան Կոստանյանը։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարարն անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք վտանգ տեսնում է Վլադիմիր Պուտինի խոսքերում՝ կապված գազի գնի և այն հայտարարության հետ, թե Ռուսաստանում 2 միլիոն հայ է բնակվում։

«Ես կարծում եմ, որ բավականին բաց և հետաքրքիր մտքերի փոխանակություն է տեղի ունեցել և ՌԴ մեր գործընկերները իրենց կպահեն և մեր ընդհանուր հարաբերությունները կզարգանան նաև այն պայմանանագրային հիմքի վրա, որոնք մենք ունենք», -ասել է ԱԳՆ տեղակալը։

  • Կիսվել: