շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել․ «Հրապարակ»

Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել վրացական «Ջորջիան Թրեյն» ընկերության հետ՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կարիքների համար անվազույգերի վերանորոգման ծառայությունների ձեռքբերման համար։

Այս ծառայության արժեքը 69 միլիոն դրամ է, որը վճարվել է Երեւանի բյուջեից։ Երեւանի քաղաքապետարանի մեր աղբյուրը պատմում է, որ նախորդ տարիներին նույն ծառայությունը մատուցել են հայկական ընկերությունները, թե ինչպես է ստացվել, որ այս տարի վրացական ընկերությունն է մասնակցել մրցույթին եւ հաղթել` չգիտի։

Ի դեպ, մրցույթին մեկ ընկերություն է մասնակցել` վրացականը: «Մի բան, ինչը միշտ Հայաստանում է արվել․ այս ո՞ւր եք հասցրել մեր քաղաքն ու երկիրը, որ մենք մեր մետրոն չենք կարողանում սպասարկենք, պրիմիտիվ գործառույթ պետք է կատարվի, ու վրացական ընկերությունը գալիս-հաղթում է։ Ու հիմա այս ամբողջ մեծ գումարը դուրս պիտի փոխանցվի»։

Մենք դիմեցինք Երեւանի մետրոպոլիտենին՝ հասկանալու, թե ինչպես է ստացվել, որ միայն մեկ օտարերկրյա ընկերություն է մասնակցել մրցույթին եւ հաղթել, մինչդեռ նախորդ տարի հայկական ընկերություններն են այդ ծառայությունը մատուցել։ Խոսնակն անորոշ պատասխան տվեց, թե դա պետական գնում է, իրենք չեն կազմակերպել, եղել է բաց մրցույթ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: