երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ինչպե՞ս է ստացվել, որ Մերձավանում սպանված երիտասարդի եղբայրը պաշտոն է ստացել. լրագրողը՝ նախարարին

Ինչպե՞ս է ստացվել, որ Մերձավանում սպանված երիտասարդի եղբայրը պաշտոն է ստացել. լրագրողը՝ նախարարին

Ցավում եմ դեպքի համար, իսկապես, ողբերգական դեպք էր, որը ընտրական գործընթացի հետ կապված չէր, անդրադառնալով Մերձավանում տեղի ունեցած սպանությանը՝ նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Մերձավանի համայնքապետը տուժող կողմ է, սպանվել է իր հորաքրոջ տղան, ինքն էլ միջադեպին չի մասնակցել»,-նշեց նա։

 Հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ սպանվածի եղբայրը պաշտոն է ստացել, արդյո՞ք դա գործը կոծկելու համար չի արվել՝ նախարարը պատասխանեց.«Այդպիսի ինֆորմացիա չունեմ, խոստանում եմ անպայման ճշտել»։

  • Կիսվել: