ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Ինչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը․ Պարզաբանում է Փաշինյանը

Ինչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը․ Պարզաբանում է Փաշինյանը

Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցի օրակարգի կարևորոգույն հարցերից մեկը լինելու է ՀՀ-ի՝ մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքի հեշտացված մուտքը ԵՄ ապահովելու հնարավորությունը: Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հաջորդ շաբաթ Եվրոպական հանձնաժողովի նախագահի Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Բաքու, ապա՝ Երևան այցի օրակարգին:

«Վերջերս ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է ԱԳ նախարարների խորհրդի նիստին, և հավանականություն կա, որ այս իմաստով Հայաստանը բացառիկ հնարավորություններ կունենա:

Հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ մենք կհասցնենք այդ նախագիծն ավարտին հասցնել, որպեսզի երևանյան այցի ընթացքում մենք իրար հետ այդ մասին հայտարարենք»,- ասաց նա:

  • Կիսվել: