երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Ինչ արվել է Դավիթ Գրիգորյանի հետ, նրա համար է արվել, որ հաջորդ դատավորները վախենան․ Լևոն Քոչարյան

Ինչ արվել է Դավիթ Գրիգորյանի հետ, նրա համար է արվել, որ հաջորդ դատավորները վախենան․ Լևոն Քոչարյան

Հիմա տիկին Դանիբեկյանը պետք է հաշվի առնի, որ այն, ինչ արվել է Դավիթ Գրիգորյանի հետ, նրա համար է արվել, որ հաջորդ դատավորներն աչքի առաջ այդ օրինակը ունենան և վախենան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վարչապետների երաշխավորությամբ փոխարինելու խափանման միջոցի վերաբերյալ։

Հարցին, թե Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությունն ընդունվեց, արդյո՞ք պետք է սպասել, որ այս երաշխավորությունը ևս կընդունվի, Քոչարյանը պատասխանեց․

«Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությունն ընդունելուց հետո դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին։ Երաշխավորությունն ընդունելու նախադեպին շարունակել է այն, որ այդ երաշխավորությունն ընդունող դատավորը՝ Դավիթ Գրիգորյանը դրանից հետո հետապնդվել է, նրա լիազորությունները կասեցվել են»։
Լևոն Քոչարյանը նշեց, որ երաշխավորության մանրամասներին չի տիրապետում և չի կարող ասել, թե ինչ նախապատրաստական փուլում է և վարչապետները երբ կգան դատարան։

  • Կիսվել: