չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Ի՞նչ է նշանակում ոչ մի քայլ չձեռնարկեցինք․ Հրաչյա Հակոբյանը՝ Ծառուկյանի քննադատության մասին

Ի՞նչ է նշանակում ոչ մի քայլ չձեռնարկեցինք․ Հրաչյա Հակոբյանը՝ Ծառուկյանի քննադատության մասին

Եթե վիրուսը նահանջի, եթե զգանք, որ ապրիլի սկզբին իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է, կարելի է հանրաքվեն չհետաձգել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Դեռ վաղ է խոսել հանրաքվեի հետաձգման մասին, որովհետեւ դեռ մեկ ամիս ժամանակ ունենք եւ չգիտենք, թե ինչ ընթացք կստանա կորոնավիրուսի տարածումը կամ նահանջը: Բայց եթե իրավիճակն ավելի սրվի, կարելի է դիտարկել այդ հետաձգման պրոցեսը»,-ասաց նա:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քննադատությանը, որ դեռ մեկ ամիս առաջ հայտնի էր, որ աշխարհում շրջում է այդ վիրուսը, սակայն հիմա պարզվում է, որ Հայաստանում դիմակների, ախտահանող միջոցների պակաս կա, պատգամավորը ասաց.

«Չեմ ընդունում քննադատությունը, որովհետեւ ի՞նչ է նշանակում ոչ մի քայլ չձեռնարկեցինք: Բոլոր քայլերը ձեռնարկվել ենք, ուղղակի ինչպես տեսնում ենք, այդ չարաբաստիկ վիրուսը բոլոր տեղերը փորձում է թափանցել, ինչը եղավ նաեւ Հայաստանի դեպքում: Մենք ընդհուպ մինչեւ սահմանը փակեցինք, բայց ինչպես տեղեկացանք, հենց Իրանի հետ շփման արդյունքում է եղել, այլ ոչ օրինակ, Վրաստանի, որի սահմանը չէինք փակել: Վերահսկելի է եղել իրավիճակը, բայց ամեն դեպքում կարողացել է վիրուսը ներթափանցել»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը շատ վատ է գնահատում Հայաստանում կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքները։

  • Կիսվել: