Հուսանք՝ ստորագրումը շուտով կլինի, և լարվածությունը կնվազի տարածաշրջանում. Ֆայոն
Մենք մեծապես գնահատում ենք խաղաղության ձեր ջանքերը, խաղաղության օրակարգը, եվրոպական օրակարգը: Շատ ուրախ եմ, որ այսօր այս տարածաշրջանում Հայաստանը և Ադրբեջանն այսպիսի իրավիճակում են, կարևոր քայլ առաջ են կատարել՝ երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը:
«Սա ոչ միայն ընդհանուր տարածաշրջանի համար դրական զարգացումների է հանգեցնելու, բայց սա նաև շատ յուրահատուկ հնարավորություն է երկու կողմերի համար՝ խաղաղության համաձայնագիր ունենալու, որ երկու կողմերն էլ ստորագրեն խաղաղության համաձայնագիրը:
Ես գնահատում են այն մեծ աշխատանքը, որ Հայաստանը կատարում է խաղաղության այս նախաձեռնություններում, քանի որ խաղաղությունը օգտակար է տարածաշրջանում յուրաքանչյուր կողմի համար: Մենք քաջալերում և ողջունում ենք նախագծի տեքստի ամփոփման և խաղաղության համաձայնագրի ստորագրման հաստատման քայլերը:
Ինչպես դուք ասացիք, հուսանք, որ ստորագրումը շուտով կլինի, և հուսանք, որ լարվածությունն այդպիսով կնվազի այս տարածաշրջանում»,- ասաց Ֆայոնը՝ խոսքն ուղղելով Միրզոյանին: